Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։
Մարտունու ղեկավարը նշեց, որ կրակոցներ չկան շրջանի ուղղությամբ՝ հորդորելով հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
24News-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից հաճախակի թիրախավորվող Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ նույնպես հանգիստ է։
Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում։ «ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:
Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ»։