00:00:00

Քովիդ բուժած բժիշկները երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել

12:17, 25 մարտ 2022

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, որը մինչև վերջերս զբաղվել է կորոնավիրուսի բուժմամբ աշխատակիցներին երեք ամիս է աշխատավարձ չի վճարում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին կենտրոնի բժիշկները, խնդրելով այս պահին չհրապարակել իրենց անունները։ «Երկորդ տեղը, որտեղ գիտեմ, որ նույնպես աշխատավարձի խնդիր կա Այրվածքաբանական կենտրոնին կից Քովիդ- շտապօգնությունն է, նախարարության ենթակայության ներքո գործող։ Հունվար- փետրվար ամիսների աշխատավարձը չենք ստացել օրթոպեդիկի կողմից, մինչև հիմա ասում են էսօր, կամ վաղը»,- պատմեց բժիշկներից մեկը։ Նրա խոսքով՝ խնդրի մասին տեղյակ են պահել նաև Առողջապահության նախարարությանը։ «Էսօր էլի զանգահարել ենք, ասում են մենք տեղեկություն չունենք, մենք գիտենք, որ սենց վիճակ է, զբաղվում են այդ հարցով, ոչ հունվարն ենք ստացել, ոչ փետրվարը»,- ասաց Քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող բժիշկը, հավելելով, որ պայմանագրի համաձայն իրենք մինչև տվյալ ամսվա 20-ը պետք է աշխատավարձ ստանան։ «Նույն վիճակն է նախարարության ենթակայության տակ գտվող կառույցում։ Մենք չենք հասկանում ինչի են մեզ հետ նման կերպ վարվում»,- ասում է բժիշկը, նկատելով, որ գործադիրը որեւէ լումա չի խնայում ոստիկանների ու ԱԱԾ-ականների համար, իսկ ահա իրենք չեն կարողանում իրենց աշխատանքի դիմաց վճարվել։

«Մյուս ամիս չի բացառվում, որ քովիդի նոր ալիք սկսվի, ինչ են իրանք մտածում։ Ես, որ ինչքան էլ փողի խնդիր ունենամ, բայց գնալ աշխատել միայն հիպոկրատի երդման համար, դա աբսուրդ է։ Սաղս էլ ընտանիք ենք պահում»,- նշեց մեզ ահազանգած բժիշկը։

Միաժամանակ նրանք տեղեկություն ունեն, որ մի շարք հիվանդանոցներ, որոնք ևս զբաղված են եղել կորոնավիրուսի բուժմամբ ստացել են աշխատավարձ, իսկ թե ինչու իրենց չի վճարվում որեւէ մեկնաբանություն ստանալ չեն կարողանում։

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնից»։ Այստեղից մեզ հայտնեցին, թե տնօրենը արձակուրդում է, իսկ նրան փոխարինողն էլ տեղում չէ, հետևաբար որեւէ հարցի պատասխանել չեն կարող։

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաև Առողջապահության նախարարություն։ Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեր հնչեցրած հարցի վերաբերյալ տվեց հետևյալ ոչինչ չասող պատասխանը։ «Սահմանված ընթացակարգով կառավարության որոշման նախագիծ ենք ներկայացրել գործադիրին, որի մասով քննարկումներ են ընթանում: Դեռ այսքանը»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր