00:00:00

«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

09:35, 25 մարտ 2022

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին խնդրում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։

Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակերդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։

Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։

«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ այլ անդամներ Երևանի քաղաքային պանթեոնում մասնակցում էին  ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի արարողությունը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր