00:00:00

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախի իրավիճակով․ ապաէսկալացիայի համար պետք է օգտագործվեն ուղիղ կապի միջոցները. Պետդեպ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժն այսօր առաջ է եկել Ասկերանի Փառուխ և Խրամորթ համայնքների ուղղությամբ։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝  Ադրբեջանի զինուժի շարժը կասեցված է, սակայն այն դեռ չի վերադարձել ելման դիրքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր