00:00:00

Տեղեկատվական շտաբը փորձում է պատասխանատվության սլաքներն ուղղել Վիտալի Բալասանյանի վրա

23:27, 24 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախցի օգտատեր Վովա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Ուրեմն այսօր Արցախի Տեղեկատվական շտաբը ապատեղեկատվություն է տարածում, ըստ որի ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին ադրբեջանական կողմի հետ բանկցելու լիազորություն է վերապահված։ Դրանից հետո Արցախի ԱԽ գրասենյակը հերքում է այդ հայտարարությունը, զանգվածային լրատվության միջոցներին ուղարկելով 2021 թվականի սեպտեմբերի 10֊ի համապատասխան կարգադրությունը, որտեղ ադրբեջանական կողմի հետ բանակցելու որևէ լիազորության մասին խոսք չի գնում։ Րոպեներ անց Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածում Փառուխի ուղղությամբ թշնամու զորքերի առաջխաղացման վերաբերյալ։

Մի կողմ թողնելով այն փաստը, որ երկրի թիվ մեկ Տեղեկատվական կենտրոնից այդչափ զգայուն հարցում թվացյալ անփութություն և/կամ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում կրկին խարխլելով հանրության շրջանում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը, փաստացի այս քայլով Արցախի Տեղեկատվական շտաբը փորձում է սահուն կերպով պատասխանատվության սլաքները ուղղել ԱԽ գրասենյակի և ԱԽ քարտուղ Վիտալի Բալասանյանի վրա, ինչպես նաև Արցախի համար օրհասական պահին արհեստական լարվածություն ստեղծել պետական մարմինների միջև։

Հ.Գ. Ի դեպ վերոնշյալ Տեղեկատվական շտաբը անհայտ պատճառներով փակել է ինձ համար իրենց էջին հետևելու հասանելիությունը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր