00:00:00

Սահակյանների ընտանիքում Վահանն է ծնվել. նորածնին կոչել են զոհված եղբոր անունով

14:53, 24 մարտ 2022

44 օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված տղաներից մեկի՝ Վահան Սահակյանի ծնողները որդի են ունեցել։ Ուրախալի լուրն Auroranews-ին հայտնեցին Վահանի հարազատները։

«Վահանը 10 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել է Մատաղիսում, 24 օր թշնամու հետ կռիվ տալուց հետո վիրավորում է ստացել, 1 ամիս հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել»,- պատմեցին նրանք։

Զոհված զինծառայողների հարազատները ասացին, որ Սահակյանների ընտանիքում «նոր» Վահան է ծնվել՝ նորածին տղային կոչել են զոհված եղբոր անունով։

Նշենք, որ Վահանը Շիրակի մարզի Գուսաննա համայնքի բնակիչ էր։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր