Ուկրաինացի կախարդները և վհուկները լսել են նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի կոչը և պատրաստվում են մի շարք ծեսեր անցկացնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելու, նրան կորցնելու, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, փոխանցում է УНИАН-ը։
Ուկրաինացի կախարդները կոչ են արել իրենց արտասահմանցի գործընկերներին աջակցել նախաձեռնությանը և միանալ միջոցառումներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։