00:00:00

Հայկական միջավայրում՝ հայկական արտադրանք․«Մուլտի Ագրոն»՝ լավագույն մեղր արտադրող (տեսանյութ)

22:20, 23 մարտ 2022 Տեսանյութեր

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում կայացել է տարվա լավագույն արտադրող և ծառայություն մատուցող ընկերությունների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Հայկական լավագույն արտադրանքի հեղիակներին և լավագույն ծառայությունները մատուցողներին որոշում է սպառողը, արդյունքներն ամփոփվում են իրականացված հարցման տվյալների հիման վրա։ 

Մրցականաբաշխությանը տարվա լավագույն մեղր արտադրող ընկերություն է ճանաչվել «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը, որի հիմնադիրը Ռոզա Ծառուկյանն է։ Ընդունելով մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանն ընդգծում է՝ ուրախ է, որ 58 տարվա աշխատանքը գնահատվում է սպառողի կողմից։

2003 թվականից առ այսօր «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի ջանքերով 77 000 մեղվաընտանիքը հասել է 700 000-ի՝ տալով առողջարար արտադրանք։ «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր մեղվաբույծ Էդիկ Առաքելյանը նշում է՝ իրենց մեղուները հայկական դեղին գենոֆոնդի ցեղատեսակից են․ երկարակնճիթ են, օգտվում են ծաղիկների բազմազան տեսակներից։

«Արդեն մոտ 20 տարի է՝ «Մուլտի Ագրո»-ն, Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, արժանանում է բազմաթիվ պարգևների՝ նաև միջազգային կազմակերպությունների կողմից, մեր արտադրանքը լայն ճանաչում ունի Հայաստանում ու Եվրոպայում»,- ասում է կենտրոնի գիտության և արտադրության գծով փոխտնօրեն Հովհաննես Պետոյանը։ 

Մրցանակաբաշխությանը երկրորդ տարին անընդմեջ լավագույն մարզաառողջարարական համալիր է ճանաչվում «Մուլտի Վելնես»-ը։

«Մեր թիմը խոստանում է ակումբի անդամներին ավելի լավ ու հաճելի պահեր և, իհարկե, նորամուծություններ մատուցել»- ընդունելով պարգևն՝ ասում է «Մուլտի Վելնես»-ի գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյանը՝ կարևորելով առողջ ապրելակերպը և շնորհակալություն հայտնելով սպառողին՝ վստահության համար։

«Մուլտի Վելնես»-ը հասարակության բոլոր շերտերին հասանելի լինելու քաղաքականություն է որդեգրել, նորացնում ու թարացնում է ինչպես առաջարկները, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակը, ավելացնում դրանց թիվը։ 

«Մուլտի Վելնես»-ի ֆինանսական տնօրեն Կարեն Գրիգորյանն ընդգծում է՝ 2022 թվականի համար ևս ունեն ծրագրեր, ավելացնելու են մարզասարքերը, շատացնելու են խմբակային պարապմունքները, որպեսզի գոհացնեն բոլոր հաճախորդներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր