00:00:00

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի համար մեր առաջարկներն ենք փոխանցել․ պատասխան դեռ չունենք․ Միրզոյան

17:37, 23 մարտ 2022 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ արդյոք Հայաստանը ստեցե՞լ է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին ի պատասխան։ 

Հարցին արձագանքելիս Արարատ Միրզոյանը նախ տեղեկացրեց, որ թեմայի պարզաբանումից հետո գնահատականներն այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։

«Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը, և ահա համապարփակ խաղաղության համար մենք լրացրել ենք, համալրել ենք օրակարգը մեր առաջարկներով և փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահությանը։

Համանախագահողներից ինձ ներկայացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր