00:00:00

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին

14:13, 23 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
 
Կարևորելով Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը` երկրի ղեկավարը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջև ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր