00:00:00

Շենքերի տանիքների սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը․ ԱԻՊԾ

08:41, 23 մարտ 2022

Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

«Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշեք ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր