00:00:00

Աշոցքում ու Ջերմուկում ձնաբուք է. Սյունիքի բոլոր ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

06:14, 23 մարտ 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր