Փաշինյանն իմ որոշ առաջարկներն ընդունում է. կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։
Մեր զրուցակիցը հայտարարեց, որ կուսակցությունն ունենալու է «Ուժը հայրենյաց» անվանումը։
Ըստ նրա՝ նպատակը պետք է լինի համախմբել երկրի կարող ուժերին և համատեղ վերականգնել տնտեսությունը, ներդրումներ բերել, արդյունաբերություն ստեղծել, ինչպես նաև ապահովել պետության անվտանգությունը թշնամիների հարձակումներից։