Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։ Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերիշուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:
ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: