00:00:00

Քանի՞ աշխատակից է հեռացել ՄԻՊ-ից Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո

17:26, 22 մարտ 2022

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հեռացել է 17 աշխատակից։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Այսպիսով՝ իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են նախկին պաշտպանի 2 խորհրդական, 3 օգնականներ, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, հանրային  կապերի բաժնից 2 փորձագետ։

Պաշտոնից հեռացել են նաեւ քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը, կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը ու սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետը, նույն վարչության պետի տեղակալը եւ մասնագետը։

Աշխատանքից ազատվել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության ու հետազոտական եւ կրթական կենտրոնի գլխավոր մասնագետները։     

Աշխատանքից ազատվել է նաեւ քարտուղարության տեխնիկատնտեսական բաժնի հավաքարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր