00:00:00

«Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացիան սկսվել է 2019 թվականի մայիսին՝ Արենիից, ինչո՞ւ այդ ժամանակ չէին աղմկում». «Մանախ»

16:36, 22 մարտ 2022

«Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացումը չի սկսվել 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2019 թվականի մայիսի 27-ին, երբ Արենիում դիրք վերցրեցին։ Խոսքը ռեզերվային դիրքերի մասին է։ Չգիտես ինչի՞ ոչ ոք դրա մասին չէր խոսում, բոլորը, չգիտես ինչի, սկսեցին գոռգոռոց դնել Սև լճի դեպքերից հետո միայն։ Հիմա հարց եմ տալիս ՊՆ-ին, թող պատասխանեն՝ ինչո՞ւ 2019 թվականին, երբ թուրքը եկավ ու լուռ նստեց Արենիի դիրքերում, դուք չէիք աղմկում, ի՞նչ էր պատահել, թե՞ ձեր թուրք տերերից համապատասխան հրահանգ չէիք ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)։

Նրա խոսքերով՝ «Փաշօղլու» հրամանով, 2019 թվականին արգելեցին Արենիի հատվածում գործողություներ կատարել։

«Ես այն ժամանակ մասնակցել եմ օպերացիային՝ գնացել, դիտարկում ենք կատարել։ Եկել, նստել էին մեր դիրքերի վրա։ Ո՞նց եկան, ի՞նչ ձևով հասան ու նստեցին մեր ռեզերվային դիրքերի վրա, չպարզաբանվեց, մեզ էլ թույլ չտվեցին որևէ գործողություն կատարել։ Նորից եմ կրկնում՝ 2019 թվականին՝ երբ ո՛չ պատերազմ կար, ո՛չ ռազմական ակտիվ գործողություններ։ Դրանից անմիջապես հետո, բեմադրվում են տավուշյան հաղթական մարտերը, որի ընթացքում ազգային հերոսի կոչումներ են շնորհվում Փաշօղլու կողմից։ Այս ամենն այլ բան չէր, քան պատերազմի նախապատրաստում՝ հրահրում, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչի էլ մենք ականատես եղանք 2020 թվականին»,- ասում է Արթուր Այվազյանը։

Խոսելով ՊՆ-ի կողմից վերջին տարածած հաղորդագրության մասին, որտեղ երկրի գլխավոր ռազմական գերատեսչությունն, իբր, պարզաբանումներ է կատարում Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շուրջ ստեղծված խնդրի առնչությամբ, Արթուր Այվազյանը հարց է տալիս՝ ո՞ւմ է հիմարի տեղ դնում Պաշտպանության նախարարությունը. «Հիմա էլ նոր հեքիաթներ են պատմում, թե, իբր, թուրքերը Ներքին Հանդի տարածք են մտել ոչ թե մի քանի օր առաջ, այլ, դեռևս, անցյալ տարի գարնանը։ Ա՜յ քեզ բան։ Մի հատ հարցրեք՝ առհասարակ, ինչի՞ են դրանք եկել մտել ՀՀ սուվերեն տարածք, որ դրել, կռիվ եք անում, պարզաբանումներ եք տալիս՝ երե՞կ են մտել, թե՞ մի տարի առաջ։ Ինչպե՞ս են դրանք եկել հասել ու Ներքին Հանդի տարածքում դիրքավորվել, եթե այդ տարածքում, նույնիսկ, 2020 թվականի պատերազմի ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ չեն կատարվել։ Աբսուրդ է…»։

Ավելին՝ նա տարօրինակ համարեց ՊՆ-ի տարանջատումը Հին ու Նոր Ներքին Հանդերի։ «Մարդիկ, այնտեղ ապրող գյուղացին բողոքում է, որ իր արոտավայրը, իր ամենօրյա անցուդարձի ճանապարհը, իր գերեզմանատունը թշնամու նշանառության տակ են հայտնվել, սրանք դրել՝ ինչ - որ հեքիաթներ են պատմում, թե դիրքը տեսանելի վայրում չէ, անտառի մեջ է մի քանի կիլոմետր խորության վրա է, անտեսանելի է և այլն։ Կամ էլ ասում են՝ դիրքը տեսանելի վայրում չէ… Ուրեմն, ավելի վատ, որ այն տեսանելի վայրում չէ, բայց գյուղացիները տեսել են ու ահազանգում են, որ նշանառության տակ են։ Լսեք, հո դուք ապո՞ւշ չեք… Կամ ո՞ւմ եք ապուշի տեղ դրել։ Հասկանո՞ւմ եք, որ խոսելու կամ մեկնաբանելու որևէ բան չկա, ուղղակի չկա…»,- ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր