00:00:00

«Կարող է Հրանտ Բագրատյանը օտարերկրյա ագենտ է, որտեղի՞ց գիտի, որ մայիսին պատերազմ է լինելու, ո՞ւմ հետ է ինքը շփվում». Քրիստինե Պողոսյան. aravot.am

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ-ում ելույթ ունենալիս կանխատեսում էր արել, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում: Նա առաջարկ էր արել. «Առաջարկելու ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր, 16-ից 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մի անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, հերիք է այդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է: Կապսուլներ՝ 3-5 մետր խորությամբ: Մի հատ այդպիսի հնարավորություն տանք մարդուն՝ ոչ մի թիզ հող չեք հանձնի: Մի հատ այդպիսի բան արեք, 300-400 մլն-ի պատմություն է Հայաստանի սահմաններին այդպիսի կապսուլներ կառուցելը, մենակ պրեմիա եք ձեզ տալիս»:

Այս առնչությամբ Aravot.am -ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը արձագանքեց. «Ինքը իմ համար այն մարդը չի, որ պետք է կանխատեսում անի: Կանխատեսում անելու համար գոյություն ունեն պետական պաշտոնական մարմիններ՝ ԱԱԾ գոյություն ունի, պաշտպանության նախարարություն գոյություն ունի, Հրանտ Բագրատյա՞նն է անում: Հարցրե՛ք Բագրատյանին, կարող է գործընկերներ ունի Թուրքիայում, իրեն ասել են՝ այ այս ամիսներին որոշել ենք բան անենք: Մի հատ հարցրեք»:

Մեր դիտարկմանը, որ նա զուտ զգուշացնում է, ասում է՝ 16-ից 60 տարեկաններին կրակել սովորեցրեք, պատրաստվեք, կապսուլներ տեղադրեք՝ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Դա անում է պետությունը: Բայց Հրանտ Բագրատյանը որտեղի՞ց գիտի»: Ասացինք՝ Բագրատյանը տրամաբանում է, ասում է՝ փորձը ցույց է տվել, որ թուրքերը չեն սիրում ցեխի մեջ կռվել, հենց օրերը տաքանան՝ կհարձակվեն՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես էլ տրամաբանում եմ, որ մենք գնալու ենք լավ ճանապարհով, Հայաստանը զարգանալու է, Հայաստանը լինելու է առաջադեմ երկիր, ես էլ այսպես եմ տրամաբանում: Ասում եք՝ որտեղի՞ց դու նման բան գիտես, ասում եմ՝ ես երիտասարդներին եմ տեսնում, լավ սերունդ է մեծանում, խելացի երեխեք են, տրամաբանում եմ, որ դա պետք է բերի սրան: Հիմա ինքը ինչի՞ է տրամաբանում, հարցրեք Հրանտ Բագրատյանին, կարող է մարդը ինֆորմացիա ունի, կարող է մարդը օտարերկրյա ագենտ է, հարցրեք՝ որտեղի՞ց գիտի»:

Դիտարկմանը՝ տարիների փորձն է Բագրատյանին հուշում՝ նա պատասխանեց. «Իր տարիների փորձն էլ գիտենք, տեսել ենք, ապրել ենք իր ղեկավարման օրոք, այդ ամեն ինչը տեսել ենք»: Երբ փոխանցեցինք՝ Բագրատյանն ասում է՝ այդ խրամատները ստից մի փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է, կապսուլներ տեղադրեք՝ ձեր պարգեւավճարների փոխարեն՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես պարգեւավճար չեմ ստանում ընդհանրապես, արդեն այ այստեղ է հասել պարգեւավճարի թեման: Եկեք մի քիչ ռեալ խոսենք՝ ամեն ինչ ունի իր նշանակությունը, խրամատն ունի իր նշանակությունը, բայրաքթարի դեմ պայքարող միջոցներն իրենց նշանակությունն ունեն, չես կարող ասել՝ այս մեկը պետք է անես, մյուսը չպետք է անես: Ես կին եմ, չեմ ծառայել՝ այդքանը հասկանում եմ, Բագրատյանը տղամարդ է՝ լրիվ այլ կերպ է մեկնաբանում, էլ ի՞նչ մեկնաբանեմ իր կանխատեսումները: Ինձ, որպես պատգամավոր, շատ հետաքրքիր է, Բագրատյանին որտեղի՞ց այդ ինֆորմացիան: Ո՞ւմ հետ է ինքը շփվում, ո՞վ է նրան այդպիսի ինֆորմացիա տալիս Հայաստանի սահմաններից դուրս, ինչի՞ է այդ ինֆորմացիան տալիս հենց Բագրատյանին, շատ հետաքրքիր է: Շատ լավ կլիներ, որ մենք մտածեինք, որ ինքը վերլուծում է: Ես, օրինակ, ավելի վատ բաներ եմ մտածում, չի՛ վերլուծում, ինֆորմացիա է ստանում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր