00:00:00

Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը. Ռուբեն Ռուբինյանը բարկացավ

09:11, 22 մարտ 2022

Կառավարության ներկայացուցիչն այսօր չէր ներկայացել Ազգային ժողով՝ ներկայացնելու Կառավարության հեղինակած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին՝ նախագիծը ներկայացնելու համար, սակայն վերջինս խորհրդարանում չէր:

ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը բարկացավ և դիմեց ԱԺ քարտուղարությանը, որպեսզի փոխնախարարին անմիջապես խորհրդարան կանչեն.

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը: Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր