Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամը 03:15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն փողոցի բնակիչ Վլադիմիր Հայրապետովին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը։