00:00:00

Պետք է միասին բացահայտենք նրանց կարողությունները և նրանց դարձնենք մեզնից մեկը․ Թաթոյան

17:06, 21 մարտ 2022

Այսօր դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Մենք պետք է կոտրենք կարծրատիպերը եւ պետք է հավատանք դաունի համախտանիշով մարդկանց ներուժին, հարգենք նրանց արժանապատվությունը, գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բոլորս միասին պետք է կոտրենք դաունի համախտանիշով մարդկանց նկատմամբ կարծրատիպերն ու ձերբազատվենք խարանից: Պետք է միասին բացահայտենք նրանց կարողությունները դեռ մանկուց և նրանց դարձնենք մեզնից մեկը:

Պետք է այս երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, հավատանք նրանց ներուժին ու բացառենք որևէ մեկուսացում:

Հ.Գ. Երգը ձայնագրել էինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված #փոխիր_աշխարհը ներառական արշավի շրջանակում»,- տելեգրամ ալիքում գրել է Թաթոյանը՝ կից հրապարակելով երգը երեխաների կատարմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր