00:00:00

Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա ուսանող է. մանրամասներ

13:06, 21 մարտ 2022 Պատահարներ

Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։
 
«Փլուզումը տեղի է ունեցել կցակառույցում, որտեղ էլ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոն։ Տունը, որին կից կառույցն է, գազաֆիկացված է, և այնտեղ գազաֆիկացման նախագծով տեղակայված են սարքավորումները, ինչպես նաև անվտանգության համակարգն է տեղակայված` ամեն ինչ նորմալ է։ Ես նկարներ և վիդեոներ տեսա` կցակառույցում հեղուկ գազի բալոնով գազի կալոնկա է միացրած եղել»,–ասաց Հակոբյանը։
 
Նրա խոսքով` այնտեղ ապրող երիտասարդ տղան իր կամքով հեղուկ գազի բալոն է դրել, իսկ հեղուկ գազի տեղադրումը «Գազպրոմ Արմենիան» չի կանոնակարգում. պետական տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։
 
Մանրամասները՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր