00:00:00

Երկնային ծնունդդ շնորհավոր, Վրեժ ջան

15:37, 20 մարտ 2022 Բլոգ

Երկնային ծնունդդ շնորհավոր, Վրեժ ջան։ Քո կռիվն ուրիշ էր, ախպերս։ Դու տենց էլ մինչև վերջ չհամակերպվեցիր էն ամենին, ինչ տեսել էիր, էն ամենին, ինչի հետ քեզ ստիպում էին համակերպվել։
Պատերազմից հետո Ջրականից լուսանկար էիր տեղադրել ու գրել. «Ժամանակավոր է, գալու ենք, խոստանում եմ։ Ու մեր ձեռքով փորած խրամատներում նորից հսկենք մեր թիկունքի անդորրը...»։ Հիմա դու չկաս։ Չկա նաև Ջրականը, Արցախի կեսից ավելին։ Էլ չկա Ջրականի քո սիրած Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի ֆոնին էնքան ուրախ նկարվել ու ֆեյսբուքիդ ետնանկար էիր դրել։
Ձեր թողած դատարկությունն անլցելի ա, տղերք, ձեր թողած պատգամն ահավոր ծանր ա ապրողներիս համար...
Լույսերի մեջ մնաս, լույս տղա

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր