00:00:00

Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ. Նիկոլ Փաշինյան

17:52, 19 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը լինելու են  շարունակական: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Չարենցավանում մրցաշարից հետո ասեոլ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:

«Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են, որ կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում։ Ճիշտ է մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,-ասել է նա։

Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:

ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի անցկացման համար կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարությունը 24 մլն 365 հազար դրամ դրամաշնորհ է տրամադրել «Կոնցեպտ ինվեսթ» ՍՊԸ-ին։ Ի դեպ, նախարարությունը մրցույթի մասնակիցների համար դրամական պարգևներ էլ է սահմանել․ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր