00:00:00

Էդմոն Մարուքյանի «սանիկությունը»

10:58, 19 մարտ 2022

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելու մեծ սիրահար էր, օրերս Փաշինյանի որոշմամբ պաշտոն ստացավ։ Իբրև ընդդիմադիր դաշտում դիրքավորված ԼՀԿ առաջնորդն այսուհետ հատուկ հանձնարարություններով դեսպան է։ Իհարկե հստակեցված չէ, թե հատկապես ինչ հատուկ հանձնարարություններ է իրականացնելու Մարուքյանը, բայց, փաստ է, որ նրա՝ վարչապետից պաշտոն ստանալու առաջարկությանը դրական պատասխան  միանշանակ չի ընդունվել ինչպես ընդդիմադիր հատվածի, այնպես էլ Մարուքյանի արդեն նախկին թիմակիցների կողմից։ Աննա Կոստանյանն արդեն իսկ ԼՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, չի բացառվում այլ անձինք ևս նման որոշում կայացնեն։

Բայց նախ Մարուքյանի՝ անցյալից որոշ հատվածներ։ «Ամենալավ ձևակերպումը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Դասական, դասական ձեւակերպում ա»։ Մեկ տարի առաջ էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը այսպես ու այս տողերով քննադատում վարչապետին։

«Էս հեղափոխությունը էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի հավասար լինեն։ Բայց հավասարությունը խաբկանք ա, մեծ խաբկանք։ Էդ հավասարությունը չի ապավովվել. իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք էդպես էլ ապրում եք։ Տասը տոկոս ձեր կյանքից էս մարդիկ են ղեկավարում, թող ցույց տան տաս տոկոս որտեղ ա կյանքը լավացել։ Տաս տոկոս ցույց տվեք որտեղ են լավ բան արել... Դուք գնացել կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել ա», - վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասում էր Մարուքյանը։

Հասարակությունը շատ լավ հիշում է նաև Մարուքյանի՝ իշխող ուժին ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի հասցեին արված մյուս քննադատությունները ևս, հստակ հիշում է նաև Փաշինյանի թիմակիցներ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն ու Սասուն Միքայելյանի ապտակը։ Բայց ըստ երևույթին «միամիտ» լոռեցի Մարուքյանը առաջնորդվում է «եթե ծեծում է, ուրեմն սիրում է» կարգախոսով։ Այլ կերպ ասած, եթե չսիրեին չէին ծեծի, ավելին պաշտոնի առաջարկ չէին անի։

Էդմոն Մարուքյան պարզապես այս քայլով նմանվեց իր սանիկին՝ Կոնջորյան Հայկին, ում քաղաքական ասպարեզ հենց ինքը բերեց, որը հետո «թռավ» քավորի վրայից, հանգրվանելով ՔՊ-ում։ Այդ ժամանակ Մարուքյանն ու իր կուսակիցները խիստ քննադատեցին երիտասարդ Կոնջորյանին, այսօր արդեն Մարուքյանն է Կոնջորյանի թիմակիցը։

Քաղաքականությունն իրականում այսպիսին չպետք է լինի, այն այդպիսին դարձնում են մարուքյաններն ու կոնջորյանները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր