00:00:00

Արագածոտնում բախվել են 2 Ford Transit ավտոմեքենաներ․ կա վիրավոր

13:57, 19 մարտ 2022 Պատահարներ

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր