00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են Նոյեմբերյանի քաղաքապետարանում բռնկված հրդեհը, տարհանել են 20 դեռահասի

21:41, 18 մարտ 2022 Պատահարներ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։

«Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ հարկից դուրս է բերվել 20 դեռահաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին, մարվել՝ 20։12-ին։ Խորհրդակցությունների սենյակում (մոտ 120 քմ) այրվել է գրասենյակային գույքը․ տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր