«Տիկին Խամոյան, ես ընդհանրապես զարմանում եմ ձեր ընտրած մարտավարության վրա։ Գիտեք, ինչու, որովհետև դուք այստեղ ներկայացնում ենք դոլարային միլիոնատերերի խմբակցություն, ու փորձում եք ինչ-որ սոցիալական հարցերով մարդկանց ուշադրությունը գրավել ՀՀ վարչապետի՝ պետական առանձնատան վրա ծախսված գումարի հարցն ենք բարձրացնում»։ Այս մասին ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Համոզված եղեք, որ այդ գումարը ասենք աֆրիկյան սաֆարիներից ավելի շատ չի, մեկ սպանված առյուծի, կամ բիզոնի գնից, կամ մի խմբաքանակ տոյոտայի ներկրումից ստացած շահույթից ավելի շատ չի»,- շարունակեց Եղոյանը, կարծիք հայտնելով, թե Խամոյանը հարուստների խմբակցությունից եկել է միջին եկամուտներով մարդկանց մասին է խոսում։