00:00:00

Կառավարության կազմում փոփոխություններ կլինեն․ ովքեր կազատվեն պաշտոններից

11:06, 18 մարտ 2022

Կառավարության կազմում առաջիկայում կադրային փոփոխություններ կիրականացվեն։ Irakanum․am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը կաբինետի անդամների փոփոխություն է իրականացնելու։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մի քանի նախարարի ազատել աշխատանքից։ Այս պահին դիտարկվում են նոր թեկնածուներ ու քանի որ վերջնական որոշում չկա, ազատումներ ևս տեղի չեն ունենում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ լուրջ դժգոհություն կա Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Նախարարությունում ևս լարվածություն կա, ինչի պատճառով ամենայն հավանականությամբ Քերոբյանը մոտ ապագայում կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Խոսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի հնարավոր փոփոխության մասին։ Կադրային փոփոխությունները չեն շրջանցի նաև ուժային կառույցներին։ Irakanum.am-ի աղբյուրներն այս պահին հստակ անուններ հնչեցնել չեն կարող, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշումը վերջնական չէ, և հետո ազատումները կլինեն միայն այն ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանը կունենա նրանց հստակ փոխարինողներ։

Irakanum․am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր