Առաջին իսկ պահից քննարկվել է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը, կան ընտրված վայրեր, որոնք քննարկման և ուսումնասիրության ենթակա են։ Այս մասին մամուլի ասուլիսին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Irakanum.am-ի այն հարցին, թե որտեղ է տեղադրվելու Հիսուս Քրիստոստի արձանը, ասաց մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։
«Վայր ընտրելը, իհարկե, միայն գեղեցիկ տեսարանը չէ, թեև, այո, շատ կարևոր է նաև գեղեցիկ տեսարան ապահովելը, որը իր մեջ կապահովվի ողջ խոհուրդը։ Հետագայում հանձնախմբի կազմում մեզ միանալու են սեյսմոլոգներ, վայրի ընտրությունը պետք է մանրակրիտ ուսումնասիրվի»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ արձանի տեղադրման վայրը դեռ ընտրված չէ։
«Կա 4 կետ ՀՀ տարածքում, նախապես ասեմ՝ ոչ Երևանում, դիտարկում ենք միայն մարզերը։ Քննարկվող վայրերից մեկը Սևանի թեակզղզին է, որովհետև թերակզու վանական համալիրը, որը կառուցվել է 305 թ.-ին, հիմնադրել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը, այսինքն այստեղ խորհուրդ կա»,- նշեց նա։
Հովհանիիսյանը նշեց, որ դիտարկվող բոլոր վայրերը պատմական վայրեր են, որտեղ կա հսկայական էներգետիկ դաշտ և վայրի ընտրության հարցում հաշվի են առնում ամեն դետալ։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։