00:00:00

Փոխոստիկանապետ. Տեխնիկական միջոցները եւ պարեկային ծառայությունը նպաստել են դժբախտ պատահարների թվի կրճատմանը

08:48, 18 մարտ 2022

Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման մոնիտորինգի տեխնիկական միջոցները եւ պարեկային ծառայության ներդրումն օգնել են նվազեցնել վթարների թիվը Երեւանում։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ նախկինում մայրաքաղաքին բաժին էր ընկնում վթարների ընդհանուր թվի 60-70 տոկոսը, այժմ՝ ​​50 տոկոսից էլ քիչ։

«Պատճառն այն է, որ տեսախցիկներ, արագաչափեր են տեղադրվել, պարեկային ծառայություն է ներդրվել։ Դա ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների կրճատման է հանգեցրել»,- ասաց փոխոստիկանապետը։ Այս եւ անցած տարվա երկու ամիսների վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ պատահարների թիվը նվազել է ավելի քան 70-ով, զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 113։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր