00:00:00

Գյումրու աղբանոցում գտնված տղամարդու մահվան հանգամանքները պարզվել են․ նա սպանվել է․ shamshyan.com

06:53, 18 մարտ 2022

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, մարտի 18-ին պարզվել է մարտի 16-ին Գյումրիում 30-ամյա տղամարդու առեղծվային մահվան հանգամանքները։ 

Դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի միջին երրորդի առաջներսային մակերեսի ազդրային զարկերակի վնասումով կտրած-ծակած վերք, աջ ծոծրակային շրջանի քերծվածքներով վերք, աջ ազդրի վերին երրորդի կողմնային, աջ սրունքի վերին երրորդի առաջկողմնային և առաջներսային մակերեսների քերծվածքներ։ 

Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ։  Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, և ոստիկանություն էր ահազանգել Գյումրիի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ 

Վ. Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին է  բերման ենթարկվում Ա. Մանուկյանը ու սպանության կասկածանքով ձերբակալվում է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր