00:00:00

Արման Եղոյան․ Մենք էլ մեր առաջարկները կներկայացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին․ a1plus.am

19:58, 17 մարտ 2022

Մենք էլ մեր կետերը կարող ենք ներկայացնել, որոնք կարող են չհամընկնել, հակասել Ադրբեջանի կետերին։ Բանակցությունները նրա համար են բանակցություն, որ ամեն մեկն իր օրակարգով գա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներին։

Հիշեցնենք, որ ի պատասխան այդ առաջարկների՝ Հայաստանը դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Պատգամավորը նաև հայտարարեց, թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, նա ասել է, թե վերջին մեկ-երկու ամսում այդ երկրի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չի լսել։ Նա համարում է, որ Թուրքիան նահանջել է այդ գաղափարից, աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ Իրանի դերակատարության արդյունքում։

«Այն, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան համարում էին Զանգեզուրի միջանցք, դա ոչ թե ինչ-որ բան կապելու, այլ ինչ-որ բան անջատելու գաղափար էր, Հայաստանը Իրանից անջատելու գաղափար էր։ Կարծում եմ, նրանք նահանջել են այդ պահանջից»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր