00:00:00

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

20:33, 17 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։


Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր