00:00:00

Խաչիկ Ասրյանը նամակ է գրել Պուտինին՝ հայտնելով իր ջոկատով Դոնբաս մեկնելու ցանկության մասին

15:50, 17 մարտ 2022

 «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։


Ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


Նամակում նշված է, որ կամավորական ջոկատը պատրաստ է Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր