00:00:00

Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի». Շարմազանով

18:19, 17 մարտ 2022 Քաղաքականություն

Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։ Երրորդ ճանապարհ չկա եւ վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացման պայմաններում ՝Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։

Սրանք ՝իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։

Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։

Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։

Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։

Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։

Եվ 1920-ին,եւ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։

Արեւմուտքը եւ 100տարի առաջ,եւ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան :

Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։

Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որեւէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր