00:00:00

Իմ մանդատի շրջանակներում կփորձեմ օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը. Տոյվո Կլաար

18:01, 17 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից  հայտնում են, որ պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձ է անելու օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը և ներկայում ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։

Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցիչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։

Անդրեա Վիկտորինին վերահաստատել է, որ ուշադրության կենտրոնում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր