«Նիկոլին ասում ենք, ոչ, թուրքերին ասում ենք ոչ»,- վանկարկումներով ԱԳՆ-ի դիմաց մեկնարկած բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները «նվերներ» էին բերել Արարատ Միրզոյանի համար։ Մասնավորապես Անթալիա մեկնելու համար «չստիկ», «շորտիկ» ու «դուխով» գլխարկ նվիրեցին ԱԳ նախարարին։ Բացի այդ երիտասարդները ակնոց էին բերել նախարարի համար, որը վարդագույն էր։ «Այս նվերները մենք դնում ենք այստեղ, և ժամանակ ենք տալիս, որ Միրզոյանը գա վերցնի։ Արո ջան արի նվերդներդ վերցրա»,- հայտարարեցին ակցիայի մանսակիցները, հավելելով, որ ամենայն հավանականությամբ նախարարը զբաղված է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսելով, հետևաբար հետո կգա նվերների հետևից։
Նշենք, որ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:
Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Կառավարության շենք։
Հավելենք, որ ակցիան ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ են իրականացնում հայ-թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններում իշխանությունների գործողությունների դեմ։



