Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հետևում է՝ ինչ արձագանքներ կան հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշի մասին:
«Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, ինչո՞ւ, որովհետև, ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ առողջ ապրելակերպը պետք է լինի իրենց ռազամավարական մոտեցումն ու գնալու են այդ ճանապարհով: