00:00:00

Մարիա Կարապետյանը չի բացառում Արցախը Ադրբեջանի կազմում (տեսանյութ)

22:53, 16 մարտ 2022 Տեսանյութեր

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը չի բացառում Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցի քննարկումը ադրբեջանցիների հետ: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ տաղավարում հնչեցված այն հարցին, թե արդյոք քննարկվելու է Ադրբեջանի կազմում Արցախի լինելու հարցը՝ Կարապետյանը հայտարարել է, որ ներկայումս առաջնային են անվտանգության ապահովման հարցերը և խոսակցական հարթակի ստեղծումը:  Նա նշել է, որ երբ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել։

Ստացվում է, որ իշխանության վառ ներկայացուցիչներից մեկը հետևողականորեն խուսափում է կոնկրետ հարցադրմանը կոնկրետ պատասխան տալ և դրանով, ըստ էության, հաստատում է, որ հայկական կողմը քննարկելու է այդ հարցը: Մարիա Կարապետյանը չի նշում, թե որոնք են հայկական պատկերացումները, չի հիշատակում Հայաստանի կարմիր գծերը, չի նշում մեր բանակցային նպատակները: Ավելին, Կարապետյանը շեշտում է, որ կարևոր է, որ հայկական կողմը չնպաստի իրավիճակի սրմանը, այլ աշխարհին ազդակ ուղարկվի, որ անհրաժեշտ է նրանց աջակցությունը հարցը լուծելու համար:

Նախ հարց է, թե հայկական կողմի որ հնարավոր գործողությունները կորակվեն որպես սադրանք. Արցախը սնուցող գազատարի վերականգնմանը նպաստե՞լը, ադրբեջանական սադրանքներին Երասխում և Արցախում պատասխանե՞լը, պատերազմից ավերված բանակը ոտքի կանգնեցնե՞լը, միջազգային տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջ տանե՞լը, Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսևորումները դատապարտե՞լը: Հայկական իշխանությունները իսկապես նպաստում են իրավիճակի թուլացմանը և Ադրբեջանի շահերի սպասարկմանը. ավելի քան մեկ շաբաթ Արցախում մարդիկ զրկված են կենսական ապահովման միջոցներից, Երասխում հայ զինվորական է զոհվում, Արցախում գյուղերի վրա արկեր են թափվում, ՀՀ ԱԳՆ-ն էլ խոսում է Հայաստանի «բնակչության»` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:

ԱԺ իշխանական պատգամավորը ամրագրում է այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները իրենց համար բանակցություններում սակարկման առարկա են, և իրենք պատրաստ են հանուն իրենց քաղաքական օրակարգի՝ ՀՀ ինքնիշխան տարածքները վերածելով չեզոք գոտիների և Ադրբեջանին հանձնելով Արցախը:

ՀՀ իշխանության կարկառուն ներկայացուցիչները շարունակում են իրենց սկանդալային և կոլաբորացիոնիստական հարցազրույցների շարքը: Ի դեպ, սույն պատգամավորը այն անձն էր, որը ադրբեջանցիներին շնորհավորում էր Նովրուզի առթիվ և մշտապես աչքի է ընկել ադրբեջանամետ և թուրքամետ դիրքորոշումներով:

Աղբյուր՝ AntiFake.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր