00:00:00

Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտ չի աշխատում․ «Հայաստան»

21:15, 16 մարտ 2022 Քաղաքականություն

Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Հայտարարվել է մրցույթ, սակայն ցանկացողներ չեն եղել։ Այս մասին մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Պատճառը, ինչպես նշեց պատգամավորը, եկամտի ու շահույթիի բացակայությունն է։

«Սիսիանում 30 գյուղ է խոշորացման ենթարկվել, բայց տրանսպորտով ապահովման հարցը չի լուծվել»,- նշեց ընդդիմադիրը։

Հարցը, ըստ նախարարի, կարեւոր է, քանի որ նման խնդիր հանրապետության այլ մարզերում եւս կա։ Կառավարության ներկայացուցչի հավաստիացմամբ՝ օրերս ինքը եղել է Սյունիքի մարզում, որտեղ տեղեկացրել են խնդրի մասին։

«Սիսիանի քաղաքապետը երեկ եկել էր մեր նախարարություն։ Եթե այլ մարզերի դեպքում մրցույթ կազմակերպելը բավականին հեշտ է, ապա Սյունիքի մարզում ամեն ինչ մի փոքր այլ է։ Ցավոք, կան շահավետ եւ անշահավետ երթուղիներ։ Կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք զրկված են կայուն երթուղային գծից։ Ուստի մենք մտածել ենք, որ մրցույթում հաղթած ընկերությունը մեկի փոխարեն միանգամից երկու գիծ սպասարկի»,- պարզաբանեց Սանոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր