Armeniasputnik.am-ը գրում է.
Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈՒ–ը առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։
«Իրականում այդպես չէ, խմելու ջուրը`ջրագիծը ճիշտ հակառակ ուղղությամբ է գալիս»,– ասել է մարզպետը` շեշտելով, որ խմելու ջրի ջրագծի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու որևէ վտանգ այս պահին չկա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատել է ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ը 2021թ-ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
Մարզպետը չի պատասխանել աղբյուրի հարցին՝ արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում:
Սյունիքի մարզպետն անպատասխան է թողել նաև հարցը, թե ե՞րբ է ադրբեջանական ԶՈՒ–ն ընդհանրապես տեղակայվել արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։ Նա նշել է՝ այդ մանրամասներն արդեն փակ քննարկման հարցեր են և գուցե` հրապարակման ոչ ենթակա։