Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլսի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը.
«Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման գործընթացը և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը: