Վարդենիսի ընդդիմադիր քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իրեն ընտրած ու չընտրած վարդենիսցիներին։ Նա նշել է, որ իր համար տարբերություն չկա և յուրաքանաչյուր վարդենիսցու հոգսն ու խնդիրը իր հոգսն ու խնդիրն է։
Ահարոն Խաչատրյանը հայտարարել է, որ մեծ սիրով աշխատելու է իշխանությունների հետ։ Նրա կարծիքով ցանկացած իշխանություն ուրախ կլինի, եթե համայնքի ղեկավարը ի շահ ժողովրդի ծրագրեր ներկայացնի։