Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է Ժոզե Մոուրինյուի ամենահուսալի խաղացողներից մեկը՝ օրինակ ծառայելով թիմին։ «Ուդինեզեի» հետ հանդիպումից հետո Մոուրինյուն նույնիսկ խոստովանել է, որ շատ է կարոտել ֆուտբոլիստին։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, հայ կիսապաշտպանը մոտ է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Հաղորդվում է, որ առաջիկա միջազգային դադարի ժամանակ կողմերը կքննարկեն պայմանագրի մանրամասները։
Ըստ աղբյուրի` նա պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը։ Նշվում է, որ այժմ նրա տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։
Սպասվում է, որ ակումբի սպորտային տնօրեն Տիագո Պինտուն առաջիկայում կհանդիպի ֆուտբոլիստի գործակալի հետ։