60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձավ Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի երիտասարդական մրցաշարի հաղթող: Դինամոյական մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: