Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Տղաների անհատական կումիտե մրցակարգում 2022 թվականի Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Հովհաննես Կարապետյանը (-60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Դավիթ Մակյանը (-75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (-84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ):
Աղջիկների անհատական կումիտե մրցակարգում էլ Հայաստանի չեմպիոն են դարձել Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (-50 կգ), Անուշ Մարուքյանը (-61 կգ) և Անիտա Մակյանը (-68 կգ):
Մրցաշարի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ով Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ ֆեդերացիային ցուցաբերած աջակցության համար: