00:00:00

Առնվազն զզվանք է առաջացնում երկրի ղեկավարի բառապաշարը. Հոխիկյան

16:54, 06 մարտ 2022 Բլոգ

Մարդկանց սպառնալով մատ թափ տալ կամ մեկ այլ բան՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի իր վերաբերմունք է արտահայտում ոչ միայն ԱԺ դահլիճում նստած ընդդիմության, այլև ամբողջ հայ հանրության նկատմամբ, քանի որ երկրի վարչապետը այդ բառապաշարով խոսում է թիվ մեկ ամբիոնից։ 

 

Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունից գոնե մեկն այդ պահին պիտի համարժեք արձագանքեր, ասենք՝ գեներալ Սեյրան Օհանյանը առնվազն ջրի շիշ շպրտեր այդ մարդու վրա։ Շիշ չկար, հաստատ մի բանով հնարավոր էր արձագանքել։ Ինչևէ, դա խորհրդարանական ընդդիմության գործն է։ 

 

Հիմա կասեք, թե հանրության մեջ կան շատ մարդիկ, որոնց դուր է գալիս Փաշինյանի այդ բառապաշարը։ Այո, կան նման մարդիկ, բայց նրանք մեր երկրի տգետ և անկիրթ հատվածն են ներկայացնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը նրանց վարչապետն է, ապա մեծ սիրով նրան կտանք այդ մասսային, բայց ոչ մի նորմալ մարդ չի կարող հավանել երկրի ղեկավարի նման պահվածք և խոսելաոճ։ 

 

Ես չեմ իջնի Նիկոլի մակարդակին և նրան հասկանալի բառապաշարով չեմ արձագանքի, բայց կշեշտեմ՝ այո, նրանք պայմանավորվել են թշնամու հետ ու դավադրաբար Արցախի մեծ մասը հանձնել Ադրբեջանին։ Ու թող փորձի մատով խոսել հետս, այդ մատը ցավոտ է լինելու հենց իր համար։ Եթե ինքը այդքան համարձակություն ունենա, ամեն կերպ չի խուսափի ինձ հետ որևէ տեսակի բանավեճից։ Եթե թիվ մեկ դավաճանն է խուսափում, բնականաբար ՔՊ-ի իր մանկլավիկները ևս կխուսափեն։ 

 

Առնվազն զզվանք է առաջացնում երկրի ղեկավարի բառապաշարը։ Դա նույն այն փողոցային բառապաշարն է, որը լսելիս մենք մեր ընտանիքի անդամներին ասում ենք՝ ուշադրություն մի դարձրեք, հիվանդ մարդիկ են, խուժան են, հիմար են։ 

 

Տարբերվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի բառապաշարը փողոցային հանցագործներից։ Դա նրա ու նրա կողքի մարդկանց գիտակցական մակարդակն է, բայց հաշվի առեք, որ թափ տալու այդ բառապաշարով նրանք ամեն օր իրենց աշխատասենյակներում խոսում են ամբողջ հայ հանրության, այդ թվում՝ իրենց ընտրողների ու պաշտողների մասին։

 

Նաիրի Հոխիկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր