Irakanum.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է որոշման նախագիծ ըստ որի փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կչեղարկվի։ Այսօր արդեն նախարար Անահիտ Ավանեսյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն, որի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանից հանվում է «պարտադիր» բառը։
Համաձայն փոփոխության դիմակ կրելու անհրաժեշտությունը թողնվում է քաղաքացու հայեցողությանը։