00:00:00

Ռոսավիացիան մինչեւ մարտի 8-ը երկարաձգել է Ռուսաստանի հարավում գտնվող 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը

17:52, 01 մարտ 2022 Քաղաքականություն

Ռոսավիացիան մինչեւ մարտի 8-ը երկարաձգել է Ռուսաստանի հարավում գտնվող 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով գերատեսչությանը։

«Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածում գտնվող օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ․ մարտի 8-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Այսպիսով, թռիչքները դեռեւս սահմանափակված են հետեւյալ օդանավակայաններում՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ, Էլիստա:

Ռուսաստանի մնացած, այդ թվում՝ միջազգային օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր