00:00:00

Ավինյանի համաձայնությամբ Թորոսյանի հերթական մտերիմը պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում

14:23, 01 մարտ 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում գրել էր, որ առաջիկայում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։ Իհարկե փոխքաղաքապետի տեղակալ միայն թղթերով է Ավինյանը լինելու։ Մարությանի պաշտոնանկությունը կազմակերպելուց հետո քաղաքապետարանում կադրային բոլոր հարցրերը լուծում է Ավինյանը։ Որոշ արտոնություններ այս հարցում տրված է  նաև Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ Վերջինիս ջանքերով էլ փոխքաղաքապետ նշանակվեց Գևորգ Սիմոնյանը, ազատվելով Առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

Հիմա էլ քաղաքապետարանում առողջապահական ոլորտի բոլոր նշանակումները վստահված է Գևորգ Սիմոնյանին, ով քարտ բլանշ ունի փոփոխություններ անելու, իհարկե Ավինյանի հետ համաձայնեցնելով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում աշխատանքից կազատվի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Շիրակի նախկին փոխմարզպետ Հովհաննես Զոհրաբյանը։  Վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավիանյանի հետ։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր